29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հետընտրական առևտուր․ «Հրապարակ»

«Փարաքարում ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվի համայնքապետ, իսկ ՔՊ թեկնածուն՝ տեղակալ: Դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնենք համայնքապետ, դուք մեզ օգնեք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի։

Իշխանությունների գերնպատակն է, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա։ Ավելի հեշտ հրաժարվեցին Արցախից, ավելի դժվար քաղաքապետի աթոռն են զիջում։ Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված Վանաձորում «Ապրելու երկրի» լռությունը:

Ըստ ամենայնի, ավագանի անցած ուժերը, բացի «Հայրենիքից», կմասնակցեն Վանաձորում իշխանությունն Ասլանյանից խլելու գործընթացին: Արդյունքում՝ Փարաքարը կլինի միակ համայնքը, որտեղ «Ապրելու երկիրը» կունենա համայնքապետ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ