29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց

Այսօր կայացել է  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: 19 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտորը, անդրադառնալով իր միակ թեկնածու լինելուն և Արծրուն Իսահակյանի թեկնածությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն, ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ՝ նա դուրս է մնացել մասնակցությունից:

«Ըստ կանոնակարգի՝ գոյություն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր և վերջնաժամկետ, որից նա ուշացել էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նկատեց՝ տեղյակ չէ, թե ովքեր են այն 5 անձինք, ովքեր իրեն դեմ են քվեարկել, սակայն շեշտեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ նիստը բավականին լավ մթնոլորտում է անցել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ