Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախագիծն իշխանական պատգամավորներն անպատեհ են համարում
ԱԺ նախագահի հարցում իշխանությունը միասնական է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծը ՔՊ խմբակցության պատգամավորը որակեց անպատեհ, իսկ Սիմոնյանի հրաժարականի պահանջը՝ ընդդիմության կողմից քաղաքական դիվիդենտ շահելու փորձ «Ընդդիմությունը որքան էլ փորձի, քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, անպատեհ ու անհեռանկար նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը չի փոխվելու», – ասաց Ալեքսանյանը։ […]