15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու նախագծին

Այդ լուրը ես հերքում եմ ամբողջապես, որովհետև ստորագրելու ոչինչ չկար ուղղակի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ։

«Ստորագրելու անհրաժեշտություն չկա, դա նախաձեռնում է որևէ խմբակցություն և որևէ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», – ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե եթե հարցը մտնի օրակարգ, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի՝ հրաժարականի օգտին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ