Հայաստանում մեկ օրում մահացել է 18 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք
Դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 604 դեպք, որոնցից 325 832-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 3619 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 66 նոր դեպք: Ունենք 438 առողջացած,17 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1477 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 18 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում: