23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Անընդհատ կրկնում եք՝ ստորացված վիճակ․ ստորացված վիճակ չկա, պատերազմ է եղել, մենք պատրաստ չենք եղել, պարտվել ենք․ Գագիկ Մելքոնյան

Խաղաղության մասին որ խոսում ենք, մենք ասում ենք՝ գնում ենք խաղաղության, այսինքն՝ կողմ ենք, որ խաղաղություն լինի մեր ռեգիոնում, բայց մեր թշնամին նենգ է, միշտ էլ նենգ է եղել, ինքը չի գնում դրան։ Այսինքն՝ սադրանքների է գնում միշտ ու գնալու է»,- 24news.am-ին տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ […]

Պատերազմը չի հեռանում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մենք այլեւս չենք կողմնորոշվում ժամանակի եւ տարածության մեջ…Մոլորված կանգնել ենք եւ մեր առաջ ճամփաբաժան չկա, կա մի սեւ երիզ, որ ձգվում է դեպի անվերջություն…Մենք բութ մի հայացքով նայում ենք այդ սեւ երիզի ուղղությամբ եւ ապագան նույնքան սեւ է, որքան այն խզբզածների հոգին․․Պատերազմը չի […]

«Հպարտ» ու «духов» գոռացողներ, ու՞ր եք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հաղթանակ ասեց՝ կապիտուլյացիա բերեց, ինքնիշխանություն ասեց՝ վիլայեթ ու վասալություն է բերում։ Սրա համար կարեւորն «աթոռն» է, ու «հերն էլ անիծած », որ անկախությունն ու ինքնիշխանությունն աստիճանաբար անկում է ապրում. կարեւորն «աթոռ» լինի տակը։   Իսկ այդ «աթոռը» թուրքական վալիի կլինի, արեւմտյան նահանգապետի, թե՞ ցարական […]

Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում․ «Հրապարակ»

«Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 278 հազար 431 դեպք, որից 252 հազար 211-ը` առողջացած, 5 հազար 713-ը` մահվան ելքով: Այսինքն՝ քովիդից 5 հազար 700-ից ավելի մահ ենք ունեցել։ Բայց, պարզվում է, սա միայն հիվանդանոցներում գրանցված մահերն են։ Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1863 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 280 294-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 5754 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս […]

Իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից․ Վարդան Օսկանյան

ԶԼՄ-ներին տրամադրած հոդվածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին․ «Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների […]

Նայեք շան բունն ու մեր պոստը. կյանքը՝ նոր հայկական դիրքերում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երրորդ օրն է չի արձգանքում համացանցում հայտնված սկանդալային կադրերին, որտեղ երևում է, որ #Սյունիքի դիրքերը պահող #զինվորները քնում են լաթի կտորներից կցմցած տանիքով կացարանում: Նույն վիճակում են նաև իրենց գյուղերը պաշտպանող կամավորները: «Հայլուրի» թղթակիցներին դիրքապահ Մասիսը Տեղ գյուղի իրենց #հենակետն է ուղեկցել:

Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»

Արցախյան պատերազմում Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարթության վրա։ Եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր կարողանա անկաշկանդ կերպով ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ արտաքին ուժերն ու տարածաշրջանային խաղացողները թույլ չէին տա Բաքվին իրավիճակը տանել ռազմական էսկալացիայի։ Իսկ […]

Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ»

Անցած տարի այս օրերին, որպես պետություն, մեր պատմության մեջ ամենածանր շրջաններից մեկն էինք ապրում: Այն առաջինը չէր, գուցե, ցավոք, վերջինն էլ չլինի: Սոցիալական ցանցերը, որոնք մեր հիշողությունն են դարձել, մեր առօրյայի անբաժան մի մասը, հիմա հիշեցնում են, թե ինչ ապրեցինք, ինչ տեսանք: Երբեմն նայում եմ նկարները, որոնցով կիսվել եմ նախորդ տարի, ու չեմ համարձակվում նորից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի