06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը […]

«Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ». Ալիև

Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միւև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Հետհակմարտային ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցնում: Հետհակամարտային եմ ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային […]

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը: «Խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։ […]

Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։ Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։ Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։   Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։ Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում […]

Ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ «Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ […]

Մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել․ Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա.. Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, «արծրունիզմ» էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ […]

«ՀՀ իշխանությունների հայտարարությունները պատրաստակամության դրսևորում են ադրբեջանական պահանջների անվերապահ իրականացման մասին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր։ ՊԲ փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հատկանշական է, որ թիրախավորվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի