07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել․ Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա..

Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, «արծրունիզմ» էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել..

Հասարակությունը նորից նույն տեղեկատվական վակուումի մեջ է հայտնվել։ Ու սա այն դեպքում, երբ գործողությունները միայն մեկ ( երկու, կամ երեք.. կապ չունի) ուղղություններում են իրականացվել..Իսկ եթե վաղը լայնամասշտաբ գործողություններ սկսվեն ու հետն էլ բլոկադայի մեջ հայտնվե՞նք։

Ի դեպ` ՊԲ-ն որ ասում ա “միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է»

դա միայն սահմանային գոտուն է վերաբերվում.. Տեղեկատվական դաշտում ադրբեջանը հաջողությամբ գրոհում է, դիմացն էլ պաշտպանական որևէ “բնագիծ” չկա..

Հ.Գ..Երկիրը պետհամարանիշներ ներկելով, սպաներին կանաչ գույնի համազգեստ հագցնելով կամ էլ ուսադիրների տեղը փոխելով չեն պահում.. Սթափվեք

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ