23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած […]

Արցախի ՊԲ-ն զոհեր չունի. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter- ում գրել է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», – նշել է նա:

Իրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ՀՀԿ համագումարը

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ընգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետեւողականորեն պաշտպանվում […]

Հանդիպում Նորք֊Մարաշի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորք֊Մարաշի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ հանդիպման շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր»:  

14-օրյա թեստավորման պարբերականությունը կկրճատվի. Նախարար

Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել, այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին: Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն […]

Հանդիպում Կենտրոնի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպում Կենտրոնի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ, որի շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր»:  

ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ […]

«Տարածքները հանձնում էին թշնամուն, սակայն այդ տարածքներից մեր տղաներին դուրս չէին բերում կամ թողնում էին շրջափակման մեջ». Արեգնազ Մանուկյան

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ  Արցախի պատմամշակութային արժեքները Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնալը առնվազն հանցավոր անգործության կամ գուցե միտումնավորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի