09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Ըստ Արցախի ՊԲ մեկ այլ հաղորդագրության՝ Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ