04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատերազմը չի հեռանում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մենք այլեւս չենք կողմնորոշվում ժամանակի եւ տարածության մեջ…Մոլորված կանգնել ենք եւ մեր առաջ ճամփաբաժան չկա, կա մի սեւ երիզ, որ ձգվում է դեպի անվերջություն…Մենք բութ մի հայացքով նայում ենք այդ սեւ երիզի ուղղությամբ եւ ապագան նույնքան սեւ է, որքան այն խզբզածների հոգին․․Պատերազմը չի հեռանում, խաղաղության մասին բարբաջում է պատերազմ բերած նեռը։ Զինվորը, որ արդեն մեկ տարի չունի նորմալ բանակին հարիր հենակետ, քնում եւ «սահման է պահում» վրանում, մի փալասի տակ, որ վրան են անվանել եւ զինվորին տարել ու խցկել են այդ վրանի տակ․․Ու զինվորի վրա թշնամին հարձակվում է գիշերով, վիրավորում են, կրակում․․Եռաբլուրում դեռ տե՞ղ կա․․․․
 
Խրամա՞տ, չկա, սրանք խրամատ չեն փորում միտումավոր, սրանք սահմանները այսպես լղոզված եւ բաց են թողնում, որ թշնամին գա եւ իր դրոշը խփի․․Իսկ մեկը սրանցից, մի նախկին կոմունիստ, հետո չգիտես ինչ, այսօր՝ մի ոչինչ, երեկ բարբաջեց, թե Արցախը կարեւոր չէ, Արցախը ինչ կապ ունի Հայաստանի հետ․․․։ Հայաստանի մասին մտածե՞ն․․․Տո, լավ է, սրանք միայն իրենց ծրագրի փայլուն ավարտի մասին են մտածում, եւ, որ ամենաողբերգականն է, իրականացնում են, հանգիստ, ձեռ առնելով, ծաղրելով, սուտ բաներ հրապարակ նետելով, անձնագրերում ծննդավայր պետության անունը ջնջելով․․․․․․․
 
Այո, մենք այլեւս չենք կողմնորոշվում ժամանակի եւ տարածության մեջ․․Մենք ժամանակ չունենք, չունենք նաեւ տարածություն․․Մենք խելք չունենք եւ չունենք արժանապատվություն․․Մենք խոտ ենք, բույս, որքան էլ ֆեյսբուքներում հոխորտանք եւ գիտունիկ բաներ տկտկացնենք․․․Խոտ ենք, որ արդեն արմատ էլ չունի․․․Մենք չենք պահպանել մեր արմատը, մենք հանձնել ենք, մեր արմատը, մեր Արցախը…»:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ