09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում․ «Հրապարակ»

«Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 278 հազար 431 դեպք, որից 252 հազար 211-ը` առողջացած, 5 հազար 713-ը` մահվան ելքով: Այսինքն՝ քովիդից 5 հազար 700-ից ավելի մահ ենք ունեցել։ Բայց, պարզվում է, սա միայն հիվանդանոցներում գրանցված մահերն են։ Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք տնային մահերի վիճակագրություն չեն վարում,  ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։

Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մեզ ասացին, որ մոտ 600-700 տնային մահ է գրանցվել, այսինքն, քովիդից մահացածների թիվը ոչ թե 5 հազար 700-ի կարգի է, այլ 6 հազար 400-ին մոտ: Սկզբում տեխնիկական խնդիր է եղել` երեւի անփութության հետեւանք, հիմա էլ ուշ է այդ մահերն ընդհանուր թվի մեջ ներառելու համար: Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» եղանակ չի փոխում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ