31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2021

Ինչպիսի՞ն են քո մտքերը

«Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդաութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով,  ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք» (Փիլիպ 4:8): Այս է պատգամում Պողոս առաքյալը՝ խոսելով մտքերը մաքրելու մասին: Սակայն մենք արդյոք հաճա՞խ ենք մտածում ու կարևորում այն, ինչի մասին խորհում ենք: Երբեմն իսկապես պակաս կարևորություն ենք տալիս մեր մտքերին: Կարծում ենք, թե ոչ ոք չի կարող երբևէ իմանալ, թե ինչ  ենք մենք մտածում, և մեր ոչ աստվածահաճո մտքերը կարող ենք քողարկել […]

1998-ին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում համակարգում էիք իրավական բլոկը․ երբ այս իշխանությունը փոխվի, հնարավո՞ր է, որ նորից համագործակցենք․ Վարդանյանը՝ Ջհանգիրյանին

Այսօրվա պես հիշում եմ՝ 1998 թվական, նախագահական ընտրություններ․ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ԳԱԱ շենքում էր։ Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում։ Ջահել էինք, Դուք՝ 45, ես՝ 40 տարեկան, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ «Վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, […]

Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում: Հուսեյնզադեի […]

«Բնակիչներն ինձ տեղեկություններ են հասցրել, որ թշամին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, կրակոցներ են հնչել». Ներքին Հանդի գյուղապետ

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, միջադեպի պատճառը թշնամին է, որ փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձեր […]

Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ

30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ  անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի […]

Թե ես և գործադիր իշխանության այսօրվա ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է․ Ջհանգիրյան

Կոռուպցիայի դեմ պայքարը լոզունգ դարձրած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու, ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Մանուկյանը և նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ջհանգիրյանից հետաքրքրվեցին նաև Նիկոլ Փաշինյանի հետ այժմյան փոխհարաբերություններից, այն դեպքում, երբ նախկինում նույն Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին անվանել […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657, մահվան՝ 21 նոր դեպք

Սեպտեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: […]

Հիմա էլ ռուսներն են մեղավոր. «Ժողովուրդ»

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։ Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը […]

Իշխանությունները պատրաստ են Աղվան Հովսեփյանին գործարք առաջարկել. «Ժողովուրդ»

«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե: Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի