25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսի՞ն են քո մտքերը

«Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդաութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով,  ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք» (Փիլիպ 4:8): Այս է պատգամում Պողոս առաքյալը՝ խոսելով մտքերը մաքրելու մասին: Սակայն մենք արդյոք հաճա՞խ ենք մտածում ու կարևորում այն, ինչի մասին խորհում ենք:

Երբեմն իսկապես պակաս կարևորություն ենք տալիս մեր մտքերին: Կարծում ենք, թե ոչ ոք չի կարող երբևէ իմանալ, թե ինչ  ենք մենք մտածում, և մեր ոչ աստվածահաճո մտքերը կարող ենք քողարկել «հաճելի» խոսքերով: Իրականում, սակայն, բնավ  այնպես չէ, թե ոչ ոք հնարավորություն չունի կարդալու մեր մտքերը: Չէ՞ որ Աստված ամենազոր է և ամենակարող, և Նրա  առաջ մենք կանգնած ենք ոչ թե մեր խոսքերով, որոնք հաճախ ձևափոխված են ու ընտրված, այլ մտքով՝ շիտակ, պարզ ու իրական: 

«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»,- ասում է Աբբա Դորոթեոսը՝ կարծես հաստատելով վերը ասվածը: Մտքերը հնարավոր է թաքցնել ու կեղծել մարդկանց առաջ, սակայն Աստծո առաջ անհնար է նույնն անել:

Միտքն ի վերջո դառնում է գործ: Եվ պիտի ապրենք հենց այս գիտակցումով: Եթե խորհածդ բարին է, կգործես բարին, իսկ  եթե չար է, անպատճառ չարիք պիտի գործես: 

Ինչպե՞ս վարվել ուրեմն: Նախ մաքրենք մեր մտքրեն ամեն տեսակ չարիքներից: Եվ թող մեր խոսքերը լինեն ոչ թե քողարկիչ մեր մտքերի համար, այլ միայն գործիք՝ մտքերն արտահայտելու։

Փորձենք դառնալ բարին նախ մտքով, և ապա միայն գործերով, որպեսզի մեր դրական փոփոխությունը լինի իրական, իսկ  Աստծո առաջ մաքրությունը՝ լիարժեք: Մտածենք այն մասին, թե ինչպիսին են մեր մտքերը, ինչը կարող ենք փոխել՝  դարձնելով ավելի լավը: Եվ այլևս չկարծենք, թե մենակ ենք մեր մտքերի հետ, և ամեն անգամ որևէ չարիքի մասին խորհելիս հիշենք  Աստծուն՝ խնդրելով, որ թողություն շնորհի մեզ մեր մեղքերի համար և առաջնորդի դեպի լույսը, դեպի բարին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ