28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բնակիչներն ինձ տեղեկություններ են հասցրել, որ թշամին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, կրակոցներ են հնչել». Ներքին Հանդի գյուղապետ

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, միջադեպի պատճառը թշնամին է, որ փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձեր անել, կրակոցների ձայները լսվել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում:

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ միջադեպը, որը տեղի է ունեցել՝ Ներքին Հանդ գյուղից 10 կմ հեռավորության վրա է, սակայն իրեն խոսակցություններ են հասել, որ թշնամին է սադրել:

«Բնակիչներն ինձ տեղեկություններ են հասցրել, որ թշամին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, կրակոցներ են հնչել, դրանք գյուղում լսվել են, սակայն մերոնք կանխել են: Այս ամենն ինձ ասել են բնակիչները, մնացածը մենք էլ գիտենք այն, ինչ դուք գիտեք: Կարկոցները լսել ենք երեկ գիշեր»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ