25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2021

Հիմա էլ ռուսներն են մեղավոր. «Ժողովուրդ»

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։ Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել էր ՀՀ ԱԱԾ-ն՝ ասելով, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը […]

Իշխանությունները պատրաստ են Աղվան Հովսեփյանին գործարք առաջարկել. «Ժողովուրդ»

«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե: Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ […]

Նազելի Բաղդասարյանը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել. «Հրապարակ»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը: Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են […]

Երկակի չափանիշների գործոնը. «Փաստ»

Հեծանիվ չհայտնագործենք. անցած երեք տարում համոզվել ենք, որ «քայլող» իշխանությունների գործելաոճում առանձնահատուկ տեղ են գրավում երկակի ստանդարտները։ Նրանք միշտ փորձում են իրողությունները միայն այնպես ներկայացնել, ինչպես իրենց քաղաքական ու հատկապես անձնական շահերին է ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես իրականում դրանք կան։ Օրինակ՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, պատճառաբանելով համավարակի տարածումը, իշխանությունները թույլ չտվեցին, որ քաղաքացիները […]

Տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ․ «Հրապարակ»

Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի […]

Հայաստանի թշնամիների և ազգային դպրոցի կարևորության մասին․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որը վերնագրել է. «Հայաստանի թշնամիների և ազգային դպրոցի կարեւորության մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «• Երբ Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ․) քաղաքական առումով հայաստանյան/ազգայնական գործիչները հարց էին ուղղում լուսավորության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանին, թե ինչու է վերջինս մինիստրությունում և դպրոցներում պաշտոններ տալիս հակադաշնակացական/հակապետական տարրերին, առաջին հերթին՝ […]

Զոհ բանակում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր […]

Իշխանությունը տապալելու է սահմանագծման-սահմանազատման գործընթացը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։   Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։ Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի