«Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։ Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» […]