26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Շուրջ 100 կմ սահման անպաշտպան թողնելու համար պաշտոնյաների նկատմամբ իրավական գործընթաց չեն սկսել. Տիգրան Աբրահամյան

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է․ «Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։ 2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100 կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ […]

Ուժեղացված ծառայություն. հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ

Հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Նա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Այս […]

Կալանավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Քննությամբ ձեռք բերված փաստական […]

Գյուղերում հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում. Վահան Քերոբյան

Հայաստանում կա խեղաթյուրված իրավիճակ. շատ մարդիկ «նստած» են նպաստների վրա, մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա այդ մարդկանց առաջարկեց փոխել մտածելակերպը, հրաժարվել նպաստներից և մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։ «Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են […]

Դրանք «դիվերսանտներ» չեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանգիստ քնեք։ Խի՞ եք խառնվել։   Դրանք «դիվերսանտներ» չեն։ Դրանք ձեր վիժվածք կապիտուլյանտի օտարազգի աջակիցներն են։ Ձեր 670 000-ին պլյուս եղածներն են։   Ի դեպ, ինձ էլ են կանգնացրել ու ստուգել քաղաքի կենտրոնում»։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 225 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 228 161 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 225-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 218 676 (+91) մարդ, այս պահին բուժվում է 3797 (+132) մարդ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5688 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4575 (+2), իսկ այլ պատճառներով՝ 1113 (+0): Վերջին մեկ օրում մահացել է 2 […]

Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար», – ասաց նա: Փաշինյանն ընդգծեց այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը ապահվելու գործում։ Նա […]

Պապիկյան Սուրենը ճիշտ կանի՝ Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի․ «Հրապարակ»

«Հենց Կարապետյան Կարենի ծրագրերի շնորհիվ են այսօր իշխանությունը եւ մասնավորապես՝ Պապիկյանը, իրենց փիառը կազմակերպում։ Այսօր էլ նա հայտարարել է, որ պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը շարունակվում է, նոր ներդրում կա, բայց չի ասում, թե ով է սկսել այս ծրագիրը, եւ ում շնորհիվ է Գյումրին վերականգնվում։ Բոլոր ոլորտները կազմաքանդած ու լուծարած այս իշխանությունը եթե ինչ-որ բան դեռ […]

Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են». ազատման մանրամասները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ Պն-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են եւ փոխարինեն Կարապետյանով, վերջինս պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի