25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ. «Ժողովուրդ»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նկատենք, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից երկու օր անց։ Կրեմլի պաշտոնական հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այնինչ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին հիշատակում չկա։ Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին […]

ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել. «Հրապարակ»

«Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։ Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում […]

Փաշինյանն ու Վահե Ղազարյանը տոնակատարության կմասնակցեն. «Հրապարակ»

«Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ […]

Անհետ կորած զինծառայողի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300.000 դրամի տրամադրումը․ՊՆ

Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ  վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:  Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին […]

ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին

ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 22ժ-ի նիստում  որոշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգհումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ օրենսդրության պահանջների, ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Նա […]

«Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно». Արցախի հարցը լուծե՞լ է, որ ճգնաժամը հաղթահարված է համարում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները չեն լուծել ճգնաժամը, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մեր 5000 զոհերին, Շուշին ու Հադրութը հետ է բերել, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի նվաստացումները հետ է բերել, Սև լճի տարածքից ադրբեջանցիներին դուրս է հանել, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածներ թշնամու […]

«Եթե իրենց թվում է՝ կարող են մեր ընկերներին առևանգել և խոսել կառուցողական հարաբերություններից, սխալվում են» Hraparak.am

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին` խորհրդարան անցնելու առթիվ, և կառուցողական աշխատանքի կոչ արեց: Hraparak.am-ը  հետաքրքրվեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից, թե շնորհակալություն հայտնելո՞ւ են Փաշինյանին իրենց շնորհավորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանքը այդ շնորհավորանքին: «Շնորհավորանքի արձագանքելու խնդիր չկա, որովհետև մենք ասել ենք, որ այս […]

Փաշինյանը էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել․ նրան կփոխարինի Մաշադյանը

Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից […]

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈԻՅԸ կամ no comment․ Լիլիթ Գալստյանի գրառումը

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լսում եմ ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը Կամերային երաժշտական թատրոնը լուծարելու և Հ․ Պարոնյան թատրոնին միավորելու մասին։ Ոլորտին բացարձակ անտեղյակ մարդու խոսք․․․շատ մտահոգիչ ու կցկտուր խոսք․․․ Մեկ անգամ ևս նախարարի շուրթերով հաստատվեց այս օրերին շրջանառվող հիմնական շարժառիթը․ թատրոնը լուծարվում է սիմֆոնիկ/երիտասարդական/ նվագախմբին տեղ հատկացնելու նպակակով։ Նախարարը չկարողացավ որևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի