«Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, […]
«Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց է տվել 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և ընդգծել, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները: «Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն […]
. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն […]
. Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։ Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր […]
«Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաեւ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» եւ նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել եւ կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։ Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ […]
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Նրան երեկ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան, մտերիմների, հարազատների մուտքը արգելված է»,- ասել է Ալեքսանյանը: Նա նշել է, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ:
2018-2020 թվականներին մետաղի ջարդոնի անվան տակ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 50.000 տոննա մաքուր երկաթ. համեմատության համար նշենք, որ այս ժամանակաշրջանին նախորդող երկու տարում արտահանվել է 2000 տոննա մաքուր երկաթ։ Այս մասին 168 TV-ի «Պրեսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Միայն Վանաձորի քիմգործարանի տարածքից դուրս է բերվել շուրջ 15.000 տոննա երկաթ, […]
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է գրել Սահմանադրական դատարանը իշխանության բռնազավթման մասին, կամ՝ Վահե Գրիգորյանի պատկերացումները «ժողովրդավարության» մասին: Միանգամից ասեմ ինչու Վահե Գրիգորյան: Շատ պարզ: Խնդրում եմ դիտել Վահե Գրիգորյանի հարցը տրված Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին դատավարության ընթացքում: Ձեզ համար ակնհայտ կդառնա, թե ինչպես է ըստ էության ոչ թե հարց ձևակերպում, […]