20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գյուղերում հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում. Վահան Քերոբյան

Հայաստանում կա խեղաթյուրված իրավիճակ. շատ մարդիկ «նստած» են նպաստների վրա, մնում են աղքատ, բայց չեն գնում աշխատելու, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա այդ մարդկանց առաջարկեց փոխել մտածելակերպը, հրաժարվել նպաստներից և մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։

«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում։ Կարող եմ այլ ուրիշ օրինակ էլ ասել. Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով։ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ