02 Դեկտեմբերի, Saturday, 2023
KFC

Շուրջ 100 կմ սահման անպաշտպան թողնելու համար պաշտոնյաների նկատմամբ իրավական գործընթաց չեն սկսել. Տիգրան Աբրահամյան

9cf4b87619bb04ab590daa3fbb9aa8b0_M

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է․

«Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։

2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100 կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։

Վարչապետը, պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մինչև հիմա նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչո՞ւ է մեր սահմանը եղել անպաշտպան և ինչո՞ւ որևէ մեկը դրա համար՝ իրենցից սկսած, պատասխանատվություն չի կրել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ