15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2021

Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ և կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջև․ Արմեն Գևորգյան

Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության օրվա առթիվ: Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների և գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման և սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այժմ այս օրակարգում են հայտնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: […]

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները․ ցանկացած այլ բան անընդունելի է, անկեղծ չէ․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի´ հայրենակիցներ, Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են: Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները: Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ […]

«Ի՞նչ սրտով շնորհավորել…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ սրտով շնորհավորել… Եղել եմ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ եւ ԳԽ-ում նախագծերը քննարկելիս հանդես եմ եկել հատուկ կարծիքով։ Տեսել եմ այդ խոհանոցում կատարվող բոլոր հանցագործությունները… Կարծիքս՝ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ բացառիկ լկտիությամբ կեղծվեց հանրաքվեն։ Քվորումն ապահովելու համար նույնիսկ երկու ժամով երկարաձգեցին քվեարկություն ժամանակը, […]

««Խորագետները»․․․ Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրո՞ւմ». Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Խորագետները»․․․ Ախր, ի՞նչ խորքային պատճառներ, ի՞նչ Հայկ Նահապետ, կամ սպարապետներ ու թագավորներ, ի՞նչ կոմունիստներ ու նախկիններ։ Ադրբեջանը չունե՞ր այն նույն թերությունները (և շատ ավելի շատ), ինչ Հայաստանը, որոնց մասին պատերազմից հետո մինչ օրս թմբկահարում են մեր օրերի հայանուն «խորագետ» տիկնայք և պարոնայք։ Միգուցե Ադրբեջանը ա՞յլ քաղաքական ու տնտեսական […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 53, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 606-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4527 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել: Հուլիսի […]

Չգործող հիմնական օրենքի օրն է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգործող հիմնական օրենքի օրն է, հուլիսի 5-ը իմ սիրած տոներից էր, սիրածս օրերից, ավաղ, հիմա մոլորվել եմ, շնորհավորեմ, իսկ ինչն եմ շնորհավորում… Ամեն դեպքում փորձեք լավատես լինել…Փորձը միշտ չէ, որ փորձանք է դառնում…»:

Դուք մսխեցիք մեր անկախությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը։ Կապիտուլյանտ իշխանությունները ՀԱՊԿ —ի արձագանքը « տարօրինակ » որակեցին ,բայց մոռացել են,որ իրենց «լայքասեր» առաջնորդը դեռ 2018-ին ամենամեծ հարվածը հասցրեց թե Հայաստանի եւ թե ՀԱՊԿ-ի շահերին՝ քրեական գործ կարելով ՀԱՊկ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի […]

«Հուլիսի 5–ը տոն է, որը մեզ հետ չէ։ Դա միայն օրվա իշխանության համար է տոն». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է. «Երբ խոսվում է Հայաստանում կլանաօլիգարխիկ համակարգի, պետական ինստիտուտների այլասերման, ընտրակեղծիքների, իշխանության ու բիզնեսի սերտաճման և այլ բացասական երևույթների մասին, ապա այդ ամենի հիմքում 1995թ․ հուլիսի 5–ին կեղծիքներով պարտադրված սահմանադրությունն է։ Ուշագրավ է, որ մինչև հիմա հուլիսի 5–ը ՀՀ պետական տոների ցանկում է մնացել։ Օրացույցում կարմիրով նշված այդ օրը […]

Հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է COVID-19-ի դեմ 88 հազար 164 պատվաստում․ ԱՆ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի