15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ սրտով շնորհավորել…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ սրտով շնորհավորել…

Եղել եմ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ եւ ԳԽ-ում նախագծերը քննարկելիս հանդես եմ եկել հատուկ կարծիքով։ Տեսել եմ այդ խոհանոցում կատարվող բոլոր հանցագործությունները…

Կարծիքս՝ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ բացառիկ լկտիությամբ կեղծվեց հանրաքվեն։ Քվորումն ապահովելու համար նույնիսկ երկու ժամով երկարաձգեցին քվեարկություն ժամանակը, ինչը հակաօրինական էր։ Կեղծելու համար ընտրված գործիքը Գագիկ Ջահանգիրյանն էր, ով բոլոր ժամանակների համար որպես կեղծելու անհաս գագաթ անզուգական վերտուոզ է։ Լալահառաչում են, թե Մայր օրենքը չդարձավ տոն քաղաքացու համար… Անկեղծ կուզենայի այսօր տոնել Սահմանադրության օրը, բայց ին՞չ սրտով, երբ տեսել եմ այդ հանցագործությունը, պայքարել եմ այդ սրիկայության դեմ եւ … պատժվել։

Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները եւ բոլոր ժամանակների համար չձեւակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանությոն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձեւավորված իշխանություն եւ կշնորհավորեինք միմյանց։

Այսօր միայն «շնորհավորանքի» են արժանի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲԴԽ նախագահի պաշտոնին տիրացած (ճակատագրի ինչպիսի հեգնանք պետության հանդեպ) վերտուոզ կեղծարարը։

Համտեսեք՝ ՇԸ՜-ՆՈ՜Ր-ՀԱ՜-ՎՈ՜Ր…»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ