24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 5, 2021

Մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ: Այս մասին ասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով արված ուղերձում։ Դրանում նշվում է․ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով: 2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի […]

Սահմանադրական պայքարը լինելու է անտրտունջ, վստահ, արժանապատիվ և, ի վերջո, հաղթական. Արթուր Վանեցյան

Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը: Նա, մասնավորապես նշել է. «Երբ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում մի խումբ հայ ազգային և մտավորական գործիչներ նախագծում էին աշխարհի քաղաքական քարտեզի վրա այդ պահին գոյություն չունեցող Հայաստան պետության սահմանադրությունը, որևէ մեկը չէր կարող մտածել, […]

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Արտակ Զաքարյան

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Որովհետև, այն հայոց պետականության կայացման ազդարարներից, հիմնասյուներից մեկն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2018թ-ից հետո, հուլիսի 5-ը վերածվել է սովորական օրացուցային ձևականության։ 1995թ. հունիսի 1-ին տեղի ունեցած […]

Գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումներ․ ՀՀ նախագահի ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում. «Հոդված 1. Հայաստանի […]

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր 2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, երրորդ անգամ էլ՝ 2016 թվականին և անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի