28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ ասում էր Նիկոլին Մոսկվան (կրեմլ) բան է ասում, նա չի հասկանում». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ ասում էր Նիկոլին Մոսկվան (կրեմլ) բան է ասում նա չի հասկանում: Երեկ դա ապացուցվեց, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց սկանդալային ձայնագրությունը առ այն, որ կապիտուլյանտին ուղիղ ասում են, որ հարցը լուծված է (Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Ալիև) ու նա իրան գժի […]

Այսքանից հետո, կապիտուլյանտի օգտին քվեարկելը նշանակում է քվեարկել ալիեւների օգտին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պուտինը կապիտուլյանտին ասել է, որ Ալիեւը համակերպվել է Արցախի հայկական լինելու հետ։   Այ սա էր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որը գիժ ձեւացող կապիտուլյանտը մսխեց ու Արցախի մեծ մասը տվեց իր «կառուցողական» գործընկերոջը՝ Ալիեւին։ Այսքանից հետո, կապիտուլյանտի օգտին քվեարկելը նշանակում է քվեարկել ալիեւների օգտին։ #Պատիվ_ունեմ»:

Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 11-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր անդամներ  Վրեժ Խաչիկյանը /Արցախյան պատերազմների մասնակից/ և Տաթևիկ Բուջատյանը: ԹԵՄԱ՝ ընտրական քարոզարշավ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ:   

Դու բացահայտեցիր, որ ՀՀԿ -ի ժամանակ Ադրբեջանը Արցախից հույսը կտրել էր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտ, փաստորեն դու ես ասում, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաատաթղթի համաձայն Պուտինն ասում է,որ Ալիեւն էլ է հասկանում՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։ Բա ինչու՞ մսխեցիր մեր բանակցային ժառանգությունը, այ հողատու։ Ինչու՞ հանձնեցիր Արցախի 75 տոկոսն ու 5.000 նահատակի պատճառ դարձար։ Որովհետեւ գի՞ժ ես։ […]

Կառավարությունը չի ստորագրում ԱԳ միակ փոխնախարարի ազատման դիմումը

Կառավարությունը չի ստորագրում ԱԳ միակ փոխնախարարի ազատման դիմումը՝ հայտարարելով, թե նախարարությունը չի կարող մնալ առանց պաշտոնակատարի Փոխնախարար Արմեն Ղևոնդյանն էլ հայտարարում է, որ չի ցանկանում աշխատել Փաշինյանի կառավարությունում՝ խորհուրդ տալով լրագրողներին իր ազատման դիմումը չստորագրելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալ կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չարիք է համարում։ «Այո, ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առաջին նախագահը։ Նա ասաց, թե վստահ է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գալու է մի օր, որ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու։ «Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ […]

«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա». Վանեցյանն արձագանքել է քաղաքական վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքել է վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է դաշինքի անդամ, փորձագետ Տիգրան Աբրահամյանը: «Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», – կարճ արձագանքել է Վանեցյանը։ Աբրահամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ ավելացրել է, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ […]

Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի առաջարկին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։ «Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։ Նա նշեց՝ […]

«Պատիվ Ունեմ» դաշինքը Սյունիքում է

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ: ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի