29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատիվ Ունեմ» դաշինքը Սյունիքում է

199001233_122344816688139_7008077829474022130_n
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ:
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում
հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին:
Այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Գորիսի բնակիչների հետ: Նրանց է միացել ՌԴ կատարած աշխատանքային այցից այսօր վաղ առավոտյան
վերադարձած՝ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:
Սյունիքում դաշինքը քարոզարշավը կեզրափակի կապանցիների հետ հանդիպմամբ:
Զուգահեռ շարունակվում են դաշինքի ներկայացուցիչների հանդիպումները մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Քիչ հետո կմեկնարկի հերթական հանդիպումը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ