16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի առաջարկին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։

«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։

Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։

 «Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ», – ասաց Տեր-Պետրոսյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ