27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Հունիսի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 15-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Վերելք»  կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը: ԹԵՄԱ՝  ընտրական քարոզարշավ.  «Վերելք»  կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ:   Հունիսի 15-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանը և Արեգ Թադևոսյանը: ԹԵՄԱ՝  ընտրական քարոզարշավ.  «Վերելք»  կուսակցության մասնակցությունը ընտրություններին. ծրագիր. ընտրապայքար. ներքաղաքական օրակարգ:

Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», ենթադրաբար նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ։ -Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է: -Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և […]

Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր. Միհրան Պողոսյան

Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ «Թրքասեր իշխանության հետևանքները վայելեք երևանյան փողոցներում։ Սրանց հետ ապագա ԿԱ, բայց պարզ չի, որ երկրում»,- գրել է Միհրան Պողոսյանը: «Մեծ խմբաքանակ է ներմուծվել: Հիմա ցրվում է ռեստորաններով, սրճարաններով ու փաբերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը: […]

Սուրեն Պապիկյանի ոչ հայանպաստ վարքագիծը Բրյուսելում

2021 թվականից Հայաստանը ստանձնել է Եվրոպական էներգետիկ խարտիայի կազմակերպության (Բրյուսել) նախագահությունը։ Հունիսի 16-ին տեղի է ունենալու այդ միջազգային կառույցի երևանյան համաժողովը, որը վարելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ի դեմս Սուրեն Պապիկյանի և իր տեղակալ Հակոբ Վարդանյանի։ Համաժողովին մասնակցելու են Եվրոպական էներգետիկ խարտիայի 56 անդամ երկրներ, ներառյալ` Ադրբեջանը, և այլ հրավիրվածներ։ Չնայած մեր բազմաթիվ հորդորներին գործող […]

Սյունիքի ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինված ծառայողներ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուղադրումով են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: […]

Ով նիկոլ կընտրի իմ աձնական թշնամին կդառնա. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ չեմ նկարում Գորիսից մի երկու կմ հետո տեղադրված ադրբեջանական վահանակը, ուժ չունեմ նկարելու, չեմ էլ նայում էդ կողմը, ով նիկոլ կընտրի իմ աձնական թշնամին կդառնա…»:

Մնաց 6 օր. Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեսարանը  հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ  գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։ Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և […]

Ոազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան

Ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել, եթե երկրի ներսում մեր խնդիրները լուծենք, արտաքին ճակատում ուժեղանանք, լրագրողների հետ զրուցյում ասաց «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Նա նաև բարձրաձայնեց, որ ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում չպետք է շահարկվի: Անդրադառնալով սահմանազատմանը՝ Մարուքյանը նշեց, որ սահմանազատման խնդիրը վաղ թե ուշ պետք է իրագործվի:     «Այս իրավիճակում չի կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի