24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի ճանապարհներին առկա են ադրբեջանցի զինված ծառայողներ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուղադրումով են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է:

Բացի այն, որ նրանց ներկայությունը խաթարել է ԵԱՀԿ պահանջներով երաշխավորված բնակչության անվտանգ ու խաղաղ կյանքը, նաև Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի շարունակվող խախտում է:

Խախտված է նաև Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ ադրբեջանական զինվորականները հենց օրինական պաշտոնական փաստաթղթերով մարդկանց պատկանող տներում կամ հողատարածքներում են (Օրինակ` Որոտան, Շուռնուխ և այլն): Դա խաթարել է մարդկանց ապրելակերպն ամբողջությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ