27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գիշերը ժամանել է Բաքու, վաղ առավոտյան մեկնել է Շուշի, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր, ներառյալ մի շատ կարեւոր համաձայնագիր, որի մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Ստորագրման արարողությունից հետո պետությունների […]

Փաշինյանը նաև դիպուկահարներ է տարել Սյունիք /տեսանյութ/

Փաշինյանը նաև դիպուկահարներ է տարել Սյունիք Mediaport-ի իրավապահ աղբյուների փոխանցմամբ՝ նրան ուղեկցում են 2500 ԱԱԾ և ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնց մեծ մասը Սյունիքի մարզ է ժամանել երեկ կեսօրին, մի մասն էլ այսօր քաղաքացիական հագուստով են ուղեկցել Փաշինյանին:

Ալիևը Շուշիում պաշտոնապես կընդունի Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կողջյունի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, և այնտեղ կանցկացվի նաև ստորագրման արարողությունը: «Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում դիմավորման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն», – ասել է աղբյուրը: Նախատեսվում […]

Չի լինելու ներում․ Արմեն Գևորգյանը՝ նիկոլական ատելության համակիր որոշ գործարարներին և «հեղինակություններին»

Բարի օր Հայաստան Մի քանի դիտարկում 1. Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն […]

Ո՞ւմ ընտրել, որ պատերազմ չլինի. Էդգար Էլբալյան

  Էդգար Էլբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞ւմ ընտրել, որ պատերազմ չլինի․․․ • Քչերն են հիշում, որ 1992 թ․-ին, երբ անկախ Հայաստանում առաջին անգամ պիտի նշվեր հաղթանակի տոնը՝ մայիսի 9-ը, այն չնշվեց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հանել էր դա տոնացույցից։ Այս և այլ անմիտ քայլերի հետևանքով մենք 1992 թ․ հունիսին ստացանք Շահումյանն ու Մարտակերտը դատարկող […]

«Թուրքին Արցախ մտնելու «պուտյովկա» տվողին քվեարկողը՝ քվեարկելու է հենց Ալիև-Էրդողան զույգի օգտին». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021-ի հունիսի 15-ը պատմության ապագա դասագրքերում նշվելու է որպես «համազգային ամոթի »օր։ Ինչու՞։ Որովհետեւ թուրքը պաշտոնապես ուղեւորվում է մեր Շուշի, իսկ «ներքին թուրքը»՝ Սյունիք։ Կապիտուլյանտի շնորհիվ՝պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Շուշի։ Թուրքին Արցախ մտնելու «պուտյովկա» տվողին քվեարկողը՝ քվեարկելու է հենց Ալիեւ-Էրդողան զույգի օգտին։

Մատաղացու ոչխարը, Սյունիքի մարզպետն ու «Իմ քայլի» պաշտոնյաները Սյունիքի դարպասների մոտ սպասում էին Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

Մատաղացու ոչխարը, Սյունիքի մարզպետն ու «Իմ քայլի» պաշտոնյաները Սյունիքի դարպասների մոտ սպասում էին Նիկոլ Փաշինյանին Թշնամին մեկ ամսից ավելի է՝ օկուպացրել է Սյունիքի մարզի Սև լիճը, մարզի պատասխանատուները Փաշինյանի քարոզարշավի համար մասովկա են ապահովում: Տեսանյութում երևում է, որ Փաշինյանին ուղեկցող պաշտոնյաները պետական մեքենաներով են:

«Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք». Արամ Գևորգյան

րամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առաջին նկարում թուրք էրդողանը գնում ա Շուշի, երկրորդ նկարում՝ Շուշին էրդողանին նվիրող թուրք նիկոլը գնում ա Սյունիք։ 2 նկարն էլ այսօրվա են, ժամերի տարբերությամբ։ 21-րդ դարում թուրքերի ոտնձգությունները հայոց հողի նկատմամբ շարունակվում են»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի