26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Խեղկատակ, արձագանքի՛ սրանց». Սասուն Բարսեղյան

Ասկերանի վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայը նման աստիճան ստորացված երբեք չի եղել։ Երբե՛ք։ Գերիներին առուծախի առարկա դարձրին… Նման եզրահանգմանն ենք գալիս, ունկնդրելով ալի-էրդողան-էմինե էրդողան(վերջինիս կինը), զրույցը։   Ալի-«Էդ քարտեզները որ լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք։ Հակառակ դեպքում, առնվազը տասը տարի կտեւի տարածքների մաքրումը»… Էմինե-«էլի՞ կան մոտներդ գերիներ» ալի-«հա, […]

Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք. Ռոբերտ Քոչարյան

Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մարալիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Իշխանությունները սիրում են խոսել ասֆալտի մասին։ Սկսեցին հայտարարությունից այն մասին, թե ինչպես են մարդկանց փռելու ասֆալտին։ Հետո սկսեցին խոսել անմիջապես ասֆալտ […]

Սուրեն Պապիկյանը պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել․ Մեդիապորտ

Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատրազմի տարում՝ 2020-ի ընթացքում աշխատավարձից ավելի շատ պարգևավճար է ստացել։ Սա արձանագրված է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում։   «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը […]

Հայաստանի կոկորդում մնացած հարցը, ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի և հեռանկարի համար սա առանցքային հարց է։ Առկա է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։ Մենք […]

«Ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել ու դնել ֆեյսբուքյան էջերում». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հակապետական պաշտոնյաներին

Ոմանք տպավորություն էին ստեղծել ու փորձ էին արել ի ցույց դնել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին, այս մասին Սյունիքի Գորայք համայնքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ու երեկ այդ պրոպագանդիստական սուտն ուղղակի ջարդուփշուր եղավ։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեդիադաշտում «ահավոր մեծ […]

Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, քաղաքացիները խաբվել են. նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է. Արթուր Վանեցյան

Պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության հետևանք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, ուկրաինական «Страна» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Հարցազրույցը՝ ստորև. – Փաշինյանն իշխանության եկավ հայերի՝ փոփոխությունների ձգտման ալիքի վրա։ Եթե համեմատենք իրավիճակը պատերազմից առաջ և հետո, ապա ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում՝ […]

Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ. մեզ գիժ առաջնորդ պետք չէ. Տեր Հովհաննես

Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ. մեզ գիժ առաջնորդ պետք չէ». Տեր Հովհաննես «Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո […]

3 եղբայրներից երկուսը՝ Շուշիում էին, կապիտուլյանտը՝ Սյունիքում. Սոս Հակոբյան

3 եղբայրներից երկուսը՝ Շուշիում էին, կապիտուլյանտը՝ Սյունիքում. Սոս Հակոբյան Երեք եղբայրներից երկուսը՝ Ալիևն ու Էրդողանը հանդիպեցին Շուշիում, իսկ երրորդ եղբայրը՝ Սյունիքում թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր: Սյունիք կապիտուլյանտի այցը կապ չունի ընտրական գործընթացների հետ, այլ միտված էր ՀՀ-ում ներքին տուրիզմ զարգացնելուն և ֆլեշմոբ էր հիշեցնում: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99, մահվան՝ մեկ նոր դեպք

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 904-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4490 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 16-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի