05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք. Ռոբերտ Քոչարյան

Որքան էլ իշխանությունը մանի կաշա ուտի, այնքան ասֆալտ չի փռի, որքան փռվել է իմ օրոք։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մարալիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Իշխանությունները սիրում են խոսել ասֆալտի մասին։ Սկսեցին հայտարարությունից այն մասին, թե ինչպես են մարդկանց փռելու ասֆալտին։ Հետո սկսեցին խոսել անմիջապես ասֆալտ փռելու մասին։ Որքան էլ որ մանի կաշա ուտեն, այնքան ասֆալտ չեն փռի, որքան փռվել է իմ նախագահության օրոք։

Ես ընդհանրապես թուլություն ունեմ շինարարության հանդեպ։ Երբ աչքերիդ առջեւ շենք է բարձրանում։ Կյանքը շարժում է։ Հեծանիվն ու մոտոցիկլը աշխատում են այդ սկզբունքով, եւ կյանքն էլ է այդպես։ Հենց կանգնես՝ կընկնես։ Որքան ավելի դանդաղ է շարժումը, այնքան ընկնելու շանսերը շատ են։ Պետք է դինամիկա հաղորդել մեր զարգացմանը։ Բայց պետք է իմանալ նաեւ դեպի ուր շարժվել, հենց դա չգիտեն իշխանությունները»,- նկատեց Քոչարյանը։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ