3 եղբայրներից երկուսը՝ Շուշիում էին, կապիտուլյանտը՝ Սյունիքում. Սոս Հակոբյան
3 եղբայրներից երկուսը՝ Շուշիում էին, կապիտուլյանտը՝ Սյունիքում. Սոս Հակոբյան
Երեք եղբայրներից երկուսը՝ Ալիևն ու Էրդողանը հանդիպեցին Շուշիում, իսկ երրորդ եղբայրը՝ Սյունիքում թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր: Սյունիք կապիտուլյանտի այցը կապ չունի ընտրական գործընթացների հետ, այլ միտված էր ՀՀ-ում ներքին տուրիզմ զարգացնելուն և ֆլեշմոբ էր հիշեցնում:
Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը: Նա նշել է, որ Հայաստանի տարբեր մարզերից կապիտուլյանտը հազարավոր մարդկանց է տանում Սյունիք՝մի քանի սելֆի անելու համար՝անունը դնելով նախընտրական հանդիպում: Անդրադառնալով հետընտրական զարգացումներին Հակոբյանը նշել է, որ «այս մարդը ցույց է տվել, որ ընդունակ է ամեն ինչի: ՀՀ քաղաքացիները պետք է զգոն լինեն և պատրաստ լինեն տեր կանգնել իրենց քվեին»:
#Պատիվ_ունեմ