24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց […]

Ո՞ր ուժը որքա՞ն մանդատ կունենա նոր Ազգային ժողովում

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժե՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը: Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» – 71 մանդատ «Հայաստան» դաշինք 29 մանդատ «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ: 4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին եւ նրա […]

Թշնամին ցնծության և միաժամանակ զարմանքի մեջ է. Արսեն Ջուլֆալակյան

Հայքը պարտվեց… Թշնամին ցնծության և միաժամանակ զարմանքի մեջ է: Իմանար, որ Հայաստանում բնակվող ժողովրդի մեծամասնությունն այսքան սիրով կլցվեր Արցախը կործանած ուժի հանդեպ, շուտ կգրավեր: Փաստորեն, մեծամասնությունն ուրախ է և երջանիկ: հ.գ. 21-րդ դարի Հայաստանում խախտվեցին քաղաքագիտական բոլոր տեսությունները: Չգործեց նույնիսկ ինքնապահպնման բնազդը: Սա ուղղակի աղետ է: Արսեն Ջուլֆալակյան

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր […]

Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը: Գնացեք Մատենադարան և այրեք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը: Գնացեք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդեք Հայաստանի քարտեզները: Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք;   Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan […]

Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին

  Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք։ (Եսայի 65:12)

Մեր գյուղում քվեարկությանը մասնակցել են նաև զինվորները, այդ պատճառով էլ քվեարկության այս պատկերը ունեցանք. Աշխարհապետ

Այս պահին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են քվեաթերթիկների հաշվարկները, սակայն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղում ընտրության արդյունքներն արդեն պարզ են՝ 51 քվե ստացել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը և 40 քվե « Հայաստան» դաշինքը: ArmDaily.am-ի հետ զրույցում, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետն ասաց, որ իրականում քվեարկության նման արդյունքը պայմանավորված […]

Ավելի ուշ կպատասխանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էրդողանի «վեցի պլատֆորմի» առաջարկի մասին

Ես պատրաստ չեմ այս պահին պատասխանել հարցին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են զարգանալու Վրաստանի հետ հարաբերությունները, եւ ինչպես է նա վերաբերվում «վեցի պլատֆորմին», որն առաջարկվել է որպես տարածաշրջանում առկա խնդիրների լուծում: «Այս հարցի պատասխանը կլինի ավելի ուշ: Դեռ ժամանակը չէ», – նշեց նա: Սիմոնյանի […]

ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն ու կձևավորի կառավարություն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ կայացած ընտրության արդյունքներով կառավարություն կձևավորի։ «Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն»,-գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի