Մարիամ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել, գրելով․ «Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։ Սպասում եմ ոստիկաններին, որպեսզի արձանագրություն կազմենք»։
Շենգավիթի 8/7 ընտրատեղամասում քվեարկել են մահացած մարդու փոխարեն: Հանձնաժողովի նախագահը իշխանության ներկայացուցիչն է:
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրենք, որ Հայաստան ունենանք, Ընտրենք, որ Արցախ ունենանք, Ընտրենք, որ Հայ մնանք, Ընտրենք, որ Հադրութ ունենանք, Ընտրենք, որ Շուշի գնանք, Ընտրենք, որ Բանակ ունենանք, Ընտրենք, որ կայուն լինենք, Ընտրենք, որ արդար ապրենք, Ընտրենք, որ խաղաղ լինենք, Ընտրենք, որ համերաշխ լինենք, Ընտրենք, որ հարգանք ունենանք, […]
Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ: «Քարոզարշավը ցույց տվեց, որ երևանցին պատիվ ունի, որ հայաստանցին պատիվ ունի, որ մեր ժողովուրդը պատիվ ունի: Ես՝ որպես 6 երեխաների հայր, իրենց և մեր մյուս հայ մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, կայուն, անվտանգ հայրենիքում, և այսօր ես իմ […]
ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես խոստացել էի, հիմա մանրամասները…Տեղամասում հանդարտ էր, մեր ընտրության պահին երեւի տասը ընտրող կար, զավեշտը սկսվեց խցիկում: Պարտաճանաչ ընտրողի պես ուշի-ուշով զննեցի բոլոր քվեաթերթիկները,մեկ էլ’հոպ-թիվ վեց քվեաթերթիկից 2հատ էր,աչքերիս չհավատացի, նորից նայեցի, սխալմունք չկար, հրավիրեցի հանձնաժողովի նախագահ, եկավ, ասաց, խնդիր չկա, դուք ընտրեք, մնացածը […]
«Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ուղղորդում է ընտրողներին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում: Մեր քաղաքացիների պահանջով միայն նոր, լիարժեք տրցակ են կազմում: 2 դեպք գրանցվել է Դավթաշենում: ՈՒշադիր եղեք ու մի ամաչեք պահանջելու ձեր ուզած քվեաթերթիկը, եթե այն ձեզ չի տրամադրվում»:
Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները անցել են գործի. Ըստ մեր ՔՊ-ական աղբյուրի՝ ՔՊ շտաբի պետերի տված ցուցակների և փաստացի տեղամասեր ներկայացածների քանակների տարբերությունը մեծ զայրույթ է առաջացրել։ Այս մասին հայտնում է «Դեժավյու» թելեգրամյան ալիքը։ «Մասնավորապես՝ տեղեկություն տարածվեց, որ հայտնի «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը Ճամբարակի տարածքում մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին, գոռգոռում է՝ «Ո՞նց, մեզ չե՛ք ընտրում։ […]