18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գնացեք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջեք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը:
Գնացեք Մատենադարան և այրեք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը:
Գնացեք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդեք Հայաստանի քարտեզները:
Գնացեք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք;
 
Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ:
Գնացեք պատմության գրողի ծոցը:
 
Հ.Գ. Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ