«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան. tert.am
«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» դաշինքի նախագահ Վահե Հակոբյանը։ Նա հայտնեց, որ վաղն այդ հարցով մամուլի ասուլիս կկայանա։