23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 14, 2021

Ժամանակին Հիտլերն էլ ասում էր, թե իր շարժումը քրիստոնեական է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրչ էջում գրել է.   «Չեմ զարմանում, որ կապիտուլյանտը խոսում է Աստծո մասին ու քրիստոնեությունից։   Ժամանակին Հիտլերն էլ ասում էր, թե իր շարժումը քրիստոնեական է։   #Պատիվ_ունեմ»:

Կասկած չունեմ՝ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի ընտրություններում և բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով. Մեհման Ալիև

«Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։ Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։ Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա […]

Դավաճաննե՛ր, հեռացե՛ք. մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իմքայլական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի և ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանի (նա ծնունդով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է) և ՔՊ-ի ցուցակի ինչ-որ ներկայացուցիչների հետ այցելել է Մարտունու Զոլաքար գյուղ՝ քարոզչություն իրականացնելու: Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրին Մարտունու աղբյուրները՝ զոլաքարցիները գյուղից վռնդել են անկոչ հյուրերին՝ ասելով, որ դուք մեր շահերը չեք ներկայացնում, […]

Սյունիքի ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանք զենքի բացահայտ ցուղադրումով են. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուղադրումով են: Ահազանգեր են ստացվում այն մասին, որ […]

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է Հանրապետական կուսակցությանը

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Աշոտյանը՝ տարածելով Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության հայտարարությունը, որում ասված «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հաջողություն է մաղթում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններում Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի […]

Վերջները եկել է, հերթով փորձելու են «մաքրվել», շուտով լիքը «գաղտնի» ձայնագրություններ կսպրդեն. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանում են,  որ վերջները եկել է, հերթով փորձելու են «մաքրվել», շուտով լիքը «գաղտնի» ձայնագրություններ կսպրդեն…»:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան

Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը: Նրա խոսքով՝ ամենակարեւորն այժմ իշխանության հեռացումն է: Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի շատհայտարարություններ պարունակում են հանցանքի նշաններ, սակայն գլխավոր դատախազությունն անգործության է մատնված՞ «Մուրճը նրա հոգեկան անհավասարակշռության դրսեւորումն է, ինչի մասին խոսում են […]

«Հունիս 20-ը Աստծո խոսելու օրն է». Նիկոլ Փաշինյան

Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել Լուսավորչի գբի վրա, որտեղ Գրիգոր Լուսավորիչը պահվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի