«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան
Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ ամենակարեւորն այժմ իշխանության հեռացումն է:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի շատհայտարարություններ պարունակում են հանցանքի նշաններ, սակայն գլխավոր դատախազությունն անգործության է մատնված՞
«Մուրճը նրա հոգեկան անհավասարակշռության դրսեւորումն է, ինչի մասին խոսում են նաեւ նրա թիմակիցները: Նա հասկանում է, որ պատրվել է, այդ պատճառով պատրաստ է ամեն ինչի: Որտե՞ղ եք տեսել, որ հաղթողները հանրահավաք անցկացնեն: Նա ուժով վերցրել է իշխանությունը»,-նշեց Բաբայանը:
Նա հույս հայտնեց, որ իրավապահները Փաշինյանին չեն թողնի կրկին հեղաշրջման ճանապարհով բռնազավթել իշխանությունը:
Նրա պնդմամբ՝ այս անգամ կգան մարդիկ, ովքեր տասնամյակներ պահպանել են սահմանները: