Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու դեպքով կան աշխատանքից ազատվածներ. ԱՆ
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Նշվում է նաև, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: