23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2021

«Պարոն նախագահ, 1992թ․ ամբողջ ազգով հրապարակում քեզ ասում էին, որ դու Շահումյան, Մարտակերտ պայմանավորվել ես, հանձնել, հավատայի՞նք». Սամվել Բաբայանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի՝ նորանոր հայկական տարածքներ զավթելու ձգտումներին ու գործողություններին, շեշտեց, որ դա թույլ չտալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակ ունենալ. «Չունենք էդ բանակը, դրա համար էլ էսօր վախենում ենք կրակել: Բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են […]

Իշխանություններն այդ դիրքերն ուզում են հանձնել, այդ իսկ պատճառով սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ ոչինչ չի արվել. Ռազմիկ Գևորգյան. tert.am

Սահմաններին տիրող իրավիճակը եղել է պլանավորված, և Արցախյան պատերազմից հետո Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի հատվածներից գյուղեր հանձնելու մասին խոսակցություններն ընթանում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռազմիկ Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին:   «Ես կարծում եմ՝ քանի որ իմացել են՝ հողերը պետք է հանձնեն, դիրքային ինժեներական աշխատանքներ չեն կատարվել: Արցախյան պատերազմից […]

Սյունիքը սահմանապահ մարզ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սյունիքը սահմանապահ մարզ է․․․․   Ես չգիտեմ, դուք՝ ոնց, բայց ես այս իշխանությանը չեմ վստահում, եւ, քանի որ տարբեր աղբյուրներ արդեն գրում են եւ վերլուծում, թե Սյունիքում, մասնավորապես Քաջարանում եւ Կապանում տեղի ունեցողը անմիջականորեն կապ ունի այն բանի հետ, որ Նիկոլը մտադիր է […]

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում: Մասնավորապես, Լավրովի խոսքով, դա վերաբերում է հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը:

Տեսանյութերում Ադրբեջանի զինծառայողները բաց դեմքերով են գլխատում հայերին. ՀՀ ՄԻՊ

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց, այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով հեռարձակված ռեպորտաժում: Նա ընդգծել է, որ ադրբեջանցիներն ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու […]

Ադրբեջանը դատում է հայ ռազմագերիներին՝ որպես ռազմական հանցագործների. 2 հայի գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանը դատում է հայ ռազմագերիներին՝ որպես ռազմական հանցագործների. 2 հայի գործն ուղարկվել է դատարան Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար: Շինծու գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական […]

Հետո չասեք՝ զգուշացված չէինք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Վերջին օրերին «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները, այս մասին հայտարարություն է տարածել […]

Սկսվել է հայկական քաղաքական վերնախավի արտագաղթը դեպի հաղթողների ճամբար. Գաբրելյանով

Փաշինյանի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլին շատ են մտահոգում Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ անմիջական կապ հաստատելու փորձերի մասին լուրերը։  Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։ «Սկսվել է  հայկական քաղաքական վերնախավին բնորոշ արտագաղթը դեպի հաղթողների ճամբար։ Փաշինյանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի՝ ուժայիններին վերահսկողության տակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԱպրիլիՀունիսի