24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2021

Երեխաս էն օրը գնացելա գառը բերի, թուրքերը էնտեղից դուրս են դառել , որ գան, երեխուս բռնեն. Շուռնուխցու պատմությունը

5-րդ ալիքը կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացրել է շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի մենախոսությունը:  «Շուռնուխեցի տղա եմ.  էստեղ մեծացել եմ  էստեղ ապրում եմ, տունս շինած ակուրատնի, սաք-սաք գոմը սարքած, տունը սարքած, ոչխարը պահում ենք, անասունը պահում ենք: Հիմա, որ տենց հարամվել ա, ես էլ խի՞ ապրեմ։ Ասում  ենք՝  զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , […]

Աբրահամ Գասպարյանը «Al Arabiya» հեռուստաընկերության եթերում բարոյապես ոչնչացրեց թուրք պատգամավորին /տեսանյութ/

Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը 300 միլիոնանոց լսարան ունեցող «Al Arabiya» հեռուստաընկերության եթերում բարոյապես ոչնչացրեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն պատգամավորին: Թուրք պաշտոնյան վերջում սկսեց բղավել, վիրավորանքներ տեղալ հայ ժողովրդի հասցեին, հաղորդավարը թուրքի պահվածքի պատճատով դադարեցրեց հեռարձակումը: Աբրահամ Գասպարյանը եզրափակելով խոսքն՝ ասաց. «Այն բարբարոսությունն ու թշնամանքը, որն Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ ցուցաբերում էր հայերի նկատմամբ, […]

Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։ Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide […]

Ո՞նց էդ օդանավի առևանգումը հնարավոր դարձավ եւ ինչպե՞ս այն վերադարձնելու գործարքը տեղի ունեցավ. Հակոբ Ճաղարյան

Ավելի, քան 2 ամիս առաջ ես հայտարարություն տարածեցի, որ առևանգվել է, կամ խաբեությամբ Իրան է տարվել հայկական EK-FAA գրանցմամբ Բոինգ-737 օդանավը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես նշեցի նաև, որ սա ՀՀ ավիացիսն իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ, ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ արդյունք է: Եվ, որ դրա արդյունքում Հայաստանը […]

Փաշինյանը կատարել է ՀՀ ՔՕ 300 հոդվածի նախատեսած ենթադրյալ հանցագործության արարք․ Էդգար Ղազարյան

Հաղորդում հանցագործության մասին. 2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի և կառավարության պաշտոնական կայքում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատար։ Նրա մասին տեղեկություններ չկա նաև կայքի «Երրորդ հանրապետության նախկին վարչապետեր» բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը […]

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հրաժարական, հետևաբար նա այլևս դադարել է լինել ՀՀ վարչապետ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հրաժարական, հետևաբար նա այլևս դադարել է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Ավինյանը պետք է հրավիրի կառավարության արտահերթ նիստ, արձանագրի վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը և ստանձնի ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը պետք […]

Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է. Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը […]

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց

Ռեյտինգային ընտրակարգը հանվեց. Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Փաստացի, իշխանությունը միայնակ՝ առանց խորհրդարական ընդդիմության համաձայնության, ընդունեց փոխոխությունը և ինքն էլ ստորագրեց, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքի փոփոխությունը, բայցև չէր դիմել ՍԴ:

«Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները որևէ խնդիր չեն լուծելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրանցից առաջնայինը՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածն է, իսկ ավելի կոնկրետ Շուշի քաղաքի երկու մուտքերում ադրբեջանցիների առկայությունը։ Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։ Հենց միայն այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ բլոկպոստերի հարակից հատվածում՝ 3-4 մետրի վրա զինված ադրբեջանցիներ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի