23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները որևէ խնդիր չեն լուծելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրանցից առաջնայինը՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածն է, իսկ ավելի կոնկրետ Շուշի քաղաքի երկու մուտքերում ադրբեջանցիների առկայությունը։

Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։

Հենց միայն այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ բլոկպոստերի հարակից հատվածում՝ 3-4 մետրի վրա զինված ադրբեջանցիներ են կանգնած՝ ինքնին մեծացնում է սադրանքների ռիսկը։

Սադրանք ասվածը միայն հրազենի կամ մեկ այլ զինատեսակի կիրառությունը չէ։ Պահվածք, ժեստեր, հնչող ռեպլիկներ և այլն։

Ինչպես այդ, այնպես էլ առաջնագծի մյուս ուղղություններում զորքերը հետ քաշելու մեծ խնդիր կա՝ պայմանական ասած, սահմանի ապառազմականացման։

Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները տարբեր միջադեպերի դեպքում որևէ խնդիր չեն լուծելու, իսկ գրանցվող դեպքերը տարբեր հաճախականությամբ կրկնվելու են։

Առաջնագծում դեմ-դիմաց շարունակում են կանգնած մնալ իրար թշնամի համարող երկրների զինված ուժերը, իսկ միջդիրքային տարածությունը շատ ուղղություններում մի քանի տասնյակ մետր է»,- գրել է նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ