Պարտության մեղքը բանակի վրա գցելու բոլոր փորձերը դատապարտված են. Արտակ Զաքարյան
«ԱրմՆյուզ» հ/ը
«ԱրմՆյուզ» հ/ը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նայում եմ հրապարակի տարբեր անկյուններում հավաքված են պետական հիմնարկների աշխատակիցներ։ Խումբ-խումբ։ Թաղապետարանի աշխատակիցները մի տեղ են, ԱԻՆ աշխատակիցները՝ մեկ այլ տեղ ու այդպես շարունակ։ Խղճուկ տեսարան է։ Հարգելի քաղաքացիներ, դուք դեռ կարող եք խուսափել այդ խայտառակությունից։ Բոլորիդ գիտենք և ճանաչում ենք։ Հենց շարք մտնեք, ցույց ենք տալու […]
Իշխանական աթոռից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը և մարդկանց նկատմամբ դույզն-ինչ հարգանքի բացակայությունը թույլ չեն տալիս ներկայիս իշխանավորներին ուղիղ նայել իրականությանը: Այս մասին կոչ է հղել Կանադահայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը։ Նրա կոչում, մասնավորապես, նշվում է. «Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից […]
ՀՐԱՏԱՊ. Հանրապետության Հրապարակ այս պահին մարդիկ են բերում քրեական հեղինակություններ, նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյանները: Կադրում երևում է 777 SN 77 պետհամարանիշով Camry մակնիշի մեքենան, որը պատկանում է Բանդուրյաններին:
ՀՐԱՏԱՊ. ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է հավաքվել Պարոնյան թատրոնի մոտ: Լուսանկարում 1-ը Մկրտչյան Արսենն է՝ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալը, 2-ը՝ Գևորգյան Արմենը ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետը, որոնք համակարգում ենք մարդկանց երթի տանելու պրոցեսը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անձամբ զանգահարել է բոլոր բաժինների պետերին և ստիպել, որպեսզի կոմիտեի բոլոր աշխատակիցներն այսօր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։ Թովմասյանը նաև զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի ոտքը Եռաբլուրում նույնն է նշանակելու, ինչ Ալիեւինը։ Տղերքն ընկան՝ մեզ պաշտպանելով։ Մեր պարտքն է հիմա պաշտպանել զոհված տղերքի գերեզմանները Նիկոլից։ #հողատու #օղռաշ»: