Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտագնավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, […]
«Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի բողոքը նվազեցնելու նպատակով խոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, որոնց տակ հասկանում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային նախկին սահմանը»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու նաև խորհրդային ժամանակահատվածի, այսպես կոչված, ադրբեջանական արտատարածքային միավորների՝ […]
Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ վաղ առավոտից ծաղկեպսակ է տեղադրվել։ Սա մինչ այժմ հուշապատի մոտ տեղադրված միակ ծաղկեպսակն է։