26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2020

Գորիսի քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական պատվեր է իշխանության կողմից․ Անի Սամսոնյան

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնայնը գրել է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցված քրեական գործը և առաջադրված քրեական հոդվածը հուշում են, որ քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական պատվեր է իշխանության կողմից և դրան մասնակից է դառնում քննչական կոմիտեն»:  

Համացանցում տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ․ հայտարարություն

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: «Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը: […]

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը. նոր մանրամասներ

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը. նոր մանրամասներ @Mediaport-ին հայտնի դարձավ, որ Սիսիանից հետո Նիկոլ Փաշինյանը Գորիս չի գնացել, քանի որ Սիսիանում գտնվելու ընթացքում հրահանգել է ոստիկանությանը բիրտ ուժի գործադրմամբ ցրել ճանապարհը փակած մարդկանց, ցրել բոլոր տեսակի մարդկային կուտակումները նաև Գորիսում: Սակայն ոստիկանությունը կտրականապես հրաժարվել է կատարել լայնածավալ բռնություններ գործադրելու Փաշինյանի հրահանգը: Ոստիկանության […]

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով […]

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի դասադուլին

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին, որոնց մասին ազդարարել են ընդդիմադիր 17 կուսակցությունները: Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի […]

Սիսիանի քաղաքապետը չի դիմավորել Փաշինյանին. նա եղել է վերջինիս հրաժարականը պահանջող ժողովրդի կողքին

 «Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որտեղ վերջինս համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն […]

Վարչապետը, ով պետք է աշխատանքային օրն անցկացներ Սյունիքում, եղավ միայն Սիսիանում. ճանապարհները փակ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։ Վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները՝ թույլ չտալով Փաշինյանի մուտքն իրենց հայրենիք։ Փաշինյանը Սիսիանում հավաքված ժողովրդին ասաց, թե ճանապարհը փակել են, որովհետև գիտեն, որ Գորիսում էլ, Կապանում էլ, Մեղրիում էլ իր աջակիցների հավաքը կլինի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի