07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը, ով պետք է աշխատանքային օրն անցկացներ Սյունիքում, եղավ միայն Սիսիանում. ճանապարհները փակ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։

Վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները՝ թույլ չտալով Փաշինյանի մուտքն իրենց հայրենիք։

Փաշինյանը Սիսիանում հավաքված ժողովրդին ասաց, թե ճանապարհը փակել են, որովհետև գիտեն, որ Գորիսում էլ, Կապանում էլ, Մեղրիում էլ իր աջակիցների հավաքը կլինի։

«Բայց ասում եմ՝ մենք սադրանքների չենք տրվելու, ոչինչ, Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ, Գորիսն էլ։ Եթե իրենք գործարքը չեն ընդունում՝ բացեն ճանապարհը, գնանք Գորիս, Կապան, տեսնենք հավաք կլինի, թե չէ, եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք», – ասաց վարչապետը։

Նա ասաց, թե եկավ, նայեց սյունեցիների աչքերի մեջ, ասաց նաև՝ գիտի, շատ հարցերում մեղավոր է։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ