25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2020

Սիսիանում Փաշինյանին «փրկիչ» ասած կինը «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանի հորաքույրն է

Սիսիանում բեմադրված շոուն բացահայտվում է։ Mediaport-ի տեղեկություններով՝ Սիսիանում «Բարով ես եկել Սյունիքի մարզ, պրն. Փաշինյան ջան։ Ժողովրդի՛ փրկիչ» խոսքերով դիմավորած կինը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի hորաքույրն է։ «Մենք իմանում ենք՝ որը որից հետո է։ Մենք քո կողքին ենք»,-հավելել էր պատգամավորի hորաքույրը։

Պատգամավորները եւ նախարարները կողմ են քվեարկել, որ Քելբաջարը Ադրբեջանի մաս է. Փաշինյան

Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ […]

«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ». Միքայել Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջեւ տարբերությունը։ Կամ էլ, հասկանում է ու հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա` միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։ Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ […]

Վարչապետի միասնական թեկնածու դառնալը «մահապարտի» գործ է, բայց հրաժարվել չեմ կարող. Վ․ Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույց է տվել «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» ռուսական օրաթերթին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի ընդդիմությունը դեկտեմբերի 22-ին նախատեսում է Երեւանում անցկացնել հերթական հանրահավաքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրությանը աջակցում են զինվորականները. տասից ավելի պաշտոնաթող հայ գեներալներ երեկ հանդես […]

Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր սուտը

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր ՍՈւՏԸ. Սիսիան քաղաքում Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում կատարեց հերթական «անհավանական բացահայտումը»։ Հայ զինվորների արյան գնով ազատագրված և պաշտպանված Կապանի, Գորիսի բարձունքները, ինչպես նաև Կապան-Գորիս ճանապարհի մի մասը որպես Ադրբեջանին հանձնելու մեղավոր նշանակվեց 2010 թվականին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ […]

ՔՊ անդամը սպառնում է ազատել ուսուցիչներին ու տնօրեններին, որոնք կմասնակցեն գործադուլին

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր ու իշխանության աջակից Վազգեն Մանուկյանը ապառնում է ուսուցիչներին ազատել աշխատանքից, եթե նրանք մասնակցեն վաղվա գործադուլին։ «Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր կմասնակցեն գործադուլին, ամենասեղմ ժամկետներում ազատվելու են աշխատանքից։ Խնդրում եմ ինձ գրեն դպրոցները ու ուսուցիչների անունները»,֊գրել է Մանուկյանը։  

Իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ չի գտնում․ Իրատես

Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է […]

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի․ Հրապարակ

Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։ Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։ Ըստ գործող […]

Եթե ազգովի ենք գերի այս իշխանության ձեռքին, ո՞ւմ զանգահարենք։ Սահմանամերձ բնակավայրերը՝ գոյության վտանգի առաջ․ Փաստ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակչությանը մտահոգող հիմնական հարցերից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրն է։ Այսօր մենք ականատես ենք կայծակնային արագությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացման գործընթացին, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ, ընդհանուր առմամբ, երկրների միջև սահմանազատումը բավականին երկար է տևում՝ նույնիսկ տարիներ։ Այդ նպատակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի