22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2020

«Հայ ժողովուրդը իր Հայրենիքում կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմից մեկ շաբաթ առաջ ստահակը դատարկաբանում էր մեր ապագայի և Հայաստան-2050 ծրագրի մասին, որում Արցախ չկա: Դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը: Այսօր այդ աներես դավաճանը կրկին փորձում է բարբաջել Հայաստանի ապագայի մասին, ու ես վստահ եմ, որ հիմա էլ ուշացնելու դեպքում մենք կկորցնենք Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունը կունենա ապագա, […]

Արարատ Միրզոյանի որոշմամբ ԱԺ աշխատակազմի պետական աշխատակիցներն ու ծառայողները պարգևատրվել են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ ԱԺ ծառայողներն ու աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին  որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 12-ին ԱԺ պաշտոնական կայքում։ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար […]

Դուք հայ ժողովրդի ապագա մղձավանջն եք, հեռացեք

Երկուսուկես տարի անցյալից, նախկիններից խոսող ղեկավարը երկրի կապիտուլյացիայից հետո որոշել է հայ ժողովրդի հետ խոսել ապագայի մասին, ասելով ` ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօր ամենակարեվորն է։ Ո՞ր ապագայի։ Կորուսյալ Արցախի՞, թուրքի երախում հայտնված Հայաստանի՞, Ադրբեջանի ռազմական շքերթում հայտնված մեր զինտեխնիկա՞յի, թե՞ հազարավոր զոհերի, գերիների ու հաշմանդամների ապագան։ Դուք գրչի մի հարվածով սպանեցիք ապագայի մասին հայի հույսն […]

ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ է համարում հատուկ պարզաբանում անել: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ ենք համարում հատուկ պարզաբանում անել՝ 1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված […]

Հայ Առաքելական եկեղեցին ցույց տվեց իր իսկապես ազգային, արժանապատիվ կառույց լինելը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պետություն և եկեղեցի Քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստընկերությամբ լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապանյանի հետ։ Շատերին է հայտնի իմ վերաբերմունքը կրոնանական կառույցների նկատմամբ։ Հարգանք տածելով հավատացյալների և կրոնական տարբեր կառույցների՝ եկեղեցիների, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ, ինքս չեմ եղել կրոնական հավատացյալ, նաև աթեիստ՝ […]

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Սյունիքի անվանգության խնդիրով մտահոգ համայնքապետերին. հարյուրավոր սյունեցիներ շարժվում են Երևան

 Ձերբակալված է Քաջարանի համայնքապետը, քիչ անց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական նիստը։ Քրեական գործ է հարուցվել նաև Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Mediaport-ի տեղեկություններով՝ հարյուրավոր սյունեցիներ շարժվում են Երևան:

Պատերազմում պարտության առաջին մեղավորը վարչապետն է․ բանակի գնդապետ /տեսանյութ/

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, բանակի գնդապետ Ալեքսանդր Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին։ 

Ուժայինները հրաժարվում են ծառայել

Երեկ հրաժարականների տեղատարափ էր․ առավոտյան տեղեկացանք, որ ՊՊԾ գնդի (կարմիր բերետավորներ) գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Խաչատուր Թովմասյանն է հայտարարել պաշտոնը թողնելու մասին։ Թովմասյանը հայտարարություն տարածեց․ «Ինձ համար կարեւոր են մարդկային եւ հոգեւոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ եւ անպատասխանատու մարդկանց։ Պատերազմի ժամանակ գումարտակով, երկու հերթափոխով գործուղվել ենք Արցախ՝ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված